Անկարայում առաջին անգամ անցկացված համաշխարհային մանկական խաղերում, որին մասնակցեցին 90 երկրների շուրջ 3000 մարզիկներ, հաջող ելույթներ ունեցան մեր պատանի ձյուդոյիստները: Մինչեւ 38 կգ քաշային կարգում Էդգար Գառնիկյանը նվաճեց արծաթե մեդալ, իսկ Կառլեն Ղազարյանն (50 կգ) ու Գոռ Հակոբյանը (42 կգ) դարձան բրոնզե մրցանակակիրներ: