Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքել է «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Ուսամա բեն Լադենի ոչնչացման փաստին: «Ներգրավված լինելով ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարում, մենք կիսում ենք ամերիկացիների եւ ահաբեկչության դեմ բոլոր պայքարողների զգացմունքները Բեն Լադենի ոչնչացման առնչությամբ: Մեզ հատկապես մոտ են այդ զգացմունքները, քանի որ այս ահաբեկչական կազմակերպության հետ առնչություն ունեցող անձինք ժամանակին ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայում», ասված է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության ղեկավար Տիգրան Բալայանի` «Արմենպրես»-ին տված պատասխանում: