Սարաեւոյում ընթացող շախմատի մրցաշարում հաղթարշավն է շարունակում Հրանտ Մելքումյանը: Նա 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Մաթեյ Սեբենիկին: 4-րդ տուրում Հրանտը սպիտակներով կխաղա թուրք շախմատիստ Էմրե Կանի հետ:
3 տուրից հետո Մելքումյանը 9 միավորով Լուկա Լենիչի, Իվան Սարիչի, Դուշան Պոպովիչի, Քրիստիան Սաբոյի ու Էմրե Կանի հետ գլխավորում է աղյուսակը: