«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2011-05-06 | #82, 2011-05-07 | #83, 2011-05-10


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄԸ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Երախտագիտությամբ կարդացի մեծապատիվ պատմաբան եւ քաղաքագետ Ն. Հովհաննիսյանի ահազանգող հոդվածը ու սպասում եմ նմանատիպ լուսաբանող աշխատանքների հրատարակմանըՙ անգլերեն եւ ռուսերեն: Այլապես ստացվում է, որ «մենք պարում ենք ու մենք ծափ տալիս»: Մինչդեռ ԱՄՆ-ում այնքան զորավոր է դարձել ադրբեջանական քարոզչությունը, որ ամերիկացիները հայերին համարում են բռնազավթիչներ:

Ցավալին այն է, որ մամուլում, անգամ հայկական, Արցախը քարտեզներում ներկայացվում է հեռու եւ առանձին: Ցանկալի է, որ հաճախ հրատարակվեն նմանատիպ հոդվածները անգլերենով, պատմական քարտեզներով օտարալեզու մեծածավալ մամուլում: Նկատի պետք է առնել, որ ամերիկացիները բնիկներ չեն եւ նրանց հոգեբանությունն այլ է:

Մ. Վ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4