Սարաեւոյում ընթացող շախմատի մրցաշարում 5 տուրից հետո Հրանտ Մելքումյանը 12 միավորով ընթանում է 5-րդ տեղում: 4-րդ տուրում Հրանտը շարունակեց հաղթարշավըՙ պարտության մատնելով թուրք Էմրե Կանին: Իսկ ահա հաջորդ տուրում հայ շախմատիստի հաղթարշավն ընդհատեց խորվաթ Իվան Սարիչըՙ պարտության մատնելով մրցակցին: Այդ հաղթանակի շնորհիվ Սարիչը 15 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 13-ական միավորով նրան հետապնդում են Արկադի Նայդիչը եւ Բայադուր Ջոբավան: 6-րդ տուրում Մելքումյանը սեւերով կխաղա քաթարցի Մոհամեդ Ալ Սայեդի հետ: