«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2011-05-07 | #83, 2011-05-10 | #84, 2011-05-11


ՆԱԽԱՐԱՐ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է, ԵՎՐՈՊԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ` ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ

Երեկ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարտենսի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Նալբանդյանն ու Մարտենսը քննարկել են Հայաստան-Եվրոմիություն գործակցության շարունակական գործընթացները, Արեւելյան գործընկերության ծրագրին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակել մի շարք միջազգային եւ տարածաշրջանային օրակարգային խնդիրների շուրջը: Եվրոպացի հյուրին ներկայացնելով ղարաբաղյան հիմնահարցի վերջին զարգացումները` նախարար Նալբանդյանը պահանջել է. «Միջազգային հանրությունը պետք է համապատասխան գնահատական տա Ադրբեջանի կողմից հնչող ուժի կիրառման սպառնալիքներին եւ սադրիչ գործողություններին»:

Արդեն ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆտիմիուն Նալբանդյանի հետ երեկ կայացած հանդիպմանը վերահաստատել է միջազգային հանրության ունեցած դիրքորոշումը ԼՂ-ի հիմնահարցի լուծման վերաբերյալ: Էֆտիմիուն ընդգծել է վստահության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը` հրադադարի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման միջոցով, որ «հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորումը այլընտրանք չունի»: Անդրադառնալով ԵԱՀԿ-ի օրակարգային մի շարք հարցերի` նախարար Նալբանդյանը նշել է, որ «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը համագործակցության կայացած ձեւաչափ է, եւ Հայաստանը իր ակտիվ մասնակցությունն է բերում այդ կառույցի գործունեությանը»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4