«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2011-05-07 | #83, 2011-05-10 | #84, 2011-05-11


ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ

Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքում ընթացող «Աշխարհի երիտասարդ աստղեր» շախմատի մրցաշարում Կարեն Գրիգորյանն անհաջող մեկնարկից հետո հաջորդ երկու տուրերում 1,5 միավոր վաստակեց: Նա նախ հաղթեց Աննա Ստյաժկինային, ապա ոչ-ոքի ավարտեց պարտիան Ալեքսեյ Գոգանովի հետ: Վերջինս մրցաշարի ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցն է:

3 տուրից հետո Գրիգորյանը 1,5 միավորով 12 մասնակիցների մեջ զբաղեցնում է 6-րդ տեղը: 2,5-ական միավորով առաջատարներն են Կիրիլ Ալեքսեենկոն եւ Ալեքսեյ Գոգանովը: Նրանց կես միավոր են զիջում Վասիլի Ուսմանովը, Ուլվի Բաջարանին եւ Անդրեյ Ստուկոպինը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4