Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում մեկնարկել է սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը: 22 երկրների 728 մասնակիցների թվում են նաեւ Հայաստանի 5 թենիսիստներ, որոնք հանդես են գալիս ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սարգսյանի գլխավորությամբ:
Տղամարդկանց մրցաշարում մեկնարկը հաջող էր Մուրադ Ասատրյանի եւ Մեսրոպ Ղուկասյանի համար, որոնք հաղթանակներ տոնեցին: Իսկ ահա Հարություն Հարությունյանը խմբային մրցաշարում միեւնույն 0-4 հաշվով զիջեց կորեացի Չոլ Նամ Կիմին եւ կոլումբիացի Ջայմե Վալենսիանոյին:
Խառը զուգախաղի նախնական փուլում Հարություն Հարությունյան-Ռուբինա Վարդանյան զույգը 3-2 հաշվով պարտության մատնեց Գվատեմալան ներկայացնող Հեբեր Մոկոսո-Անալդի Լոպես երկյակին: Կանանց մենախաղում էլ հաղթանակով են մեկնարկել Ռուբինա Վարդանյանն ու Հասմիկ Խաչատրյանը: