«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2011-05-10 | #84, 2011-05-11 | #85, 2011-05-12


ԺԱՌԱՆԳԱԾ ՀԱՂԹԱՆԱԿ

Եթե հերոսին արժանի մեծարանքի չարժանացնես, նոր սերունդը արհեստական «հերոսների» կճանաչի ու կընդօրինակի: Այս ճշմարտությունը Հայրենական պատերազմ ու Ղարաբաղի ազատագրում տեսած մեր ժողովրդին գոնե պարբերաբար հիշեցնելը խիստ արդիական է: 1945-ին Բեռլինից մինչեւ 1992-ի Շուշին ձգվող «քոչարու» շարքերն այսօր, ըստ էության, անհրաժեշտ ուշադրությունն ու խոնարհումը չեն վայելում: Տասնյակ հերոսներ այսօր անթույլատրելիաբար մոռացված են:

Երեւանի Մոսկվայի տանը Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության կազմակերպած միջոցառումը, որն արդեն ավանդույթ է դարձել եւ անցկացվում է ամեն տարի մայիսյան հաղթանակների կապակցությամբ, նպատակ ունի լրացնելու այս բացը, նոր սերնդին ներկայացնելու եւ նրա առջեւ մեծարելու Հայրենականի վետերանին եւ Արցախի ազատամարտիկին... եւ նրանց ծնող մորը` հայ մորը:

Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը եւս մեկ անգամ ապացուցեց` Հայաստան-Սփյուռք-Արցախ միասնության կարեւորությունը: Նաեւ այս ազգային միասնության շնորհիվ այսօր Արցախն ազատագրված է: Հայաստան-Արցախ-Սփյուռք. սրանք այն ազգային արժեքներն են, որոնք մենք իրավունք չունենք ուրանալու, ինչպես իրավունք չունենք չխոնարհվելու Հայրենական պատերազմի վետերանի ու Արցախի ազատամարտիկի առջեւ, եւ ոչ միայն մայիսի 9-ին, այլեւ` մշտապես:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4