«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2011-05-11 | #85, 2011-05-12 | #56, 2011-05-13


ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Արցախի Հադրութի շրջանում ադրբեջանցիների կողմից հայ գյուղացու սպանության փաստը: «Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտումՙ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին: Այս կարգի քայլերով Ադրբեջանը հակադրվում է ոչ միայն խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը, այլեւ ձգտում է բոլոր միջոցներով պահպանել լարվածությունը շփման գծումՙ խոչընդոտելով միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը», ասել է Բալայանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4