«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2011-05-11 | #85, 2011-05-12 | #56, 2011-05-13


91-ԱՄՅԱ ԴԵՄՅԱՆՅՈՒԿԸ ՄԵՂԱՎՈՐ ՃԱՆԱՉՎԵՑ ՀՐԵԱՆԵՐԻՆ ՍՊԱՆԵԼՈՒ ՄԵՋ ԵՎ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ

Երեկ, ինչպես տեղեկացնում է BBC-ն, Մյունխենի դատարանը վճիռ է կայացրել, որով Իվան (Ջոն) Դեմյանյուկը մեղավոր է ճանաչվել Երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիստական ճամբարներում ավելի քան 27 հազար հրեաների ոչնչացնելու մեջ: Մեղադրող կողմը փաստել էր, որ Դեմյանյուկը 1943-ին հսկիչ է աշխատել ֆաշիստական «Սոբիբոր» «մահվան ճամբարում», որտեղ դաժանաբար հաշվեհարդար է տեսել պատանդների հետ:

91-ամյա Դեմյանյուկը դատարան էր ներկայացել հաշմանդամի սայլակով եւ քննության ընթացքում ամբողջովին չէր ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքները: Դեմյանյուկը հայտարարել էր, որ ինքն է դարձել ֆաշիստների զոհ: Այդուհանդերձ` նա դատարանում վերջին խոսքի իրավունքից հրաժարվել է: Դատարանի վճռով Դեմյանյուկը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, սակայն դատավորը հաշվի առնելով դատապարտյալի տարիքը, ազատ արձակեց նրան դատարանի դահլիճից:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4