«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2011-05-11 | #85, 2011-05-12 | #56, 2011-05-13


ԱՊՊԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԿՄԱՏՈՒՑՎԵՆ

Կառավարությունը երեկ սահմանեց ՀՀ պետական սահմանի անցման կետերը, սահմանանշանների ձեւերը, տեղադրման կարգը եւ նկարագիրը, պետական սահմանի խնամքի կանոնները, անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների եւ այլ գույքի` պետական սահմանով բացթողնման կանոնները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առթիվ նշեց. «Մենք մեր քաղաքացիներից շարունակում ենք ստանալ բողոքներ, որ սահմանը հատելիս բավական երկար ժամանակ են ծախսում բոլոր ընթացակարգերի վրա, այժմ ավելացել է նաեւ պարտադիր ապահովագրության խնդիրը, հերթեր են առաջանում: Մենք նաեւ դիմել ենք Կենտրոնական բանկին, խնդրելով, որ այս հարցը քննարկվի: Այնտեղ անցկացվել է խորհրդակցություն ապահովագրական ընկերությունների հետ, որոնք պատրաստ են այդ ծառայությունները մատուցել սահմանակետերում` իրենց տրամադրված տարածքներում: Եթե նրանք ունեն այդ պատրաստակամությունը, ապա արձանագրային որոշմամբ հանձնարարականներ տանք մեր երեք մարզպետներին, տարածքային կառավարման նախարարությանը, պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի հնարավորին չափ սեղմ ժամկետում հատկացնեն այդ տարածքները` համագործակցելով Կենտրոնական բանկի հետ, հրավիրելով ապահովագրական ընկերություններին, որպեսզի նրանք այդ տարածքներում ի վիճակի լինեն այս ծառայությունները մատուցել, եւ մենք հերթերից հնարավորին չափ սեղմ ժամկետում ձերբազատվենք»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4