Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց) Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը մայիսի 13-ին, ժամը 15.00-ին հանրապետության դպրոցական երգչախմբերի մասնակցությամբ կազմակերպում է երգի տոն, որտեղ հանդես կգան նաեւ մանկավարժական համալսարանի պարային համույթները: Բաց երկնքի տակ կներկայացվեն նաեւ գեղարվեստի ֆակուլտետի ուսանողների գեղանկարչական լավագույն աշխատանքները:
Համերգին մասնակցելու է նաեւ մանկավարժական համալսարանի շրջանավարտ Լեյլա Սարիբեկյանը, ինչպես նաեւ Էմմա Պետրոսյանն ու Արամոն:
Սիրով հրավիրում ենք: