Մայիսի 13-ից 31-ըՙ երկուշաբթիից ուրբաթ 12.00-15.00 ՄԱԿ-ի գրասենյակում կցուցադրվեն հայ տաղանդավոր նկարիչ Գեւորգ Մշեցու (Ջավռուշյան) շուրջ 70 գունեղ նկարներն ու քանդակները: Այս ցուցահանդեսը ի ցույց է դնում այն բոլոր ջանքերը, որ ՄԱԿ-ի գրասենյակը կառավարության հետ համատեղ գործադրում է Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության:
Նկարիչ Գեւորգ Մշեցին ավելի քան տաս տարի համագործակցում է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հետ եւ ավելի քան 7 ցուցահանդեսներ են բացվել ՄԱԿ-ի գրասենյակում:
Հանուն երկխոսության եւ զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը հնարավորություն է տալիս խորացնելու մշակութային բազմազանության մասին մեր ընկալումը եւ սովորել «միասին ապրել» ավելի բարեկեցիկ:
Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն ՄԱԿ-ի համակարգող Մարիա Դոցենկոն, դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Մ. Մ.