Երկօրյա պաշտոնական այցով այսօր Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը: Ըստ ԱԺ մամուլի ծառայության` Երեւանում Հունգարիայի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակության անդամները կհանդիպեն ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամների հետ:
Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: