Անցած անգամ «Ժառանգության» հրավիրած քաղաքացիական ժողովից հետո այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երկու շաբաթ հացադուլ արեց: Այժմ Ր. Հովհաննիսյանը մի նոր քաղաքացիական ժողով է հրավիրում: Այն տեղի կունենա մայիսի 21-ին, ժամը 12-ին Մելիք-Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում: Տեսնես ի՞նչ է հաջորդելու այս անգամ:
Մ. Խ.