«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-05-13 | #87, 2011-05-14 | #88, 2011-05-17


«ԵՎՐՈՏԵՍԻԼԸ» ԿՐԿԻՆ ՏՈՆԻ ՎԵՐԱԾՎԵՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Կարապի լճի տարածքում մայիսի 14-ին տեղի ունեցան բացօթյա համերգ եւ «Եվրոտեսիլի» եզրափակչի ուղիղ հեռարձակում

«Եվրոտեսիլ 2011»-ն արդեն պատմություն է, սակայն «Եվրոտեսիլին» նվիրված բազմաթիվ բացօթյա միջոցառումների տպավորությունները դեռ երկար կուղեկցեն Երեւանի եւ Վանաձորի բնակիչներին:

Orange-ը, լինելով «Եվրոտեսիլ 2011»-ի հեռարձակման գլխավոր գործընկերը, այս տարի կրկին «Եվրոտեսիլը» վերածեց իսկական քաղաքային տոնի:

Մայիսի 14-ին` ժամը 18-ից Երեւանի Կարապի լիճն իր շուրջը հավաքեց բազմաթիվ երեխաների. խաղեր, մրցույթներ, ստեղծագործական միջոցառումներ, որոնք նախատեսված էին հիմնականում փոքրիկների համար, սակայն մեծ ոգեւորություն եւ մասնակցության ցանկություն էին արթնացրել նաեւ մեծահասակ հանդիսատես-մասնակիցների մեջ: Գեղեցիկ զարդարված եւ լույսերով ու գույներով ողողված Կարապի լիճը ժամը 21-ից հետո արդեն երկրորդ անգամ Հայաստանում հյուրընկալեց բացառիկ «եվրոտեսիլյան» համերգը` «Եվրոտեսիլի» նախորդ տարիների մասնակիցների եւ այլ աստղերի կատարումներով: Մասնավորապես ելույթ ունեցան Անդրեն, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Վլադիմիր Արզումանյանը, «Արեւիկը», ինչպես նաեւ 2010թ. «Եվրոտեսիլում» Ուկրաինայի ներկայացուցիչ Ալյոշան: Երեկոն ավարտվեց «Եվրոտեսիլ 2011»-ի եզրափակչի ուղիղ հեռարձակմամբ:

Orange-ի «Բարեւ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում նույն օրը Վանաձորը նույնպես միացավ այս մեծ համաեվրոպական տոնին: Անակնկալներով լի բացօթյա երաժշտական միջոցառումը հայտնի DJ-ներ DJ Smile-ի եւ DJ Vakcina-ի երաժշտական մշակումներով միավորել էր հազարավոր երիտասարդների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4