Բուլղարիայում ավարտված սամբոյի Եվրոպայի առաջնությունում մրցումների վերջին օրը գերազանց ելույթ ունեցավ 2010-ի աշխարհի չեմպիոն, Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի սան Վաչիկ Վարդանյանը: Մարտական սամբո մրցաձեւում Վաչիկը մինչեւ 68 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մրցակիցներին, հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Դա Հայաստանի սամբիստների 4-րդ մեդալն էր Եվրոպայի առաջնությունում: Մինչ այդ բրոնզե պարգեւների էին արժանացել Ռուզաննա Սարգսյանը (48 կգ), Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) եւ Աշոտ Դանիելյանը (74 կգ):