«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


ԷՐԴՈՂԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՅԿՈՏԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 15-ը իսրայելցիների համար «Ազգային», իսկ պաղեստինցիներիՙ «Աղետի» օր է, որովհետեւ 1948-ին հենց այդ օրն է հռչակվել Իսրայելի պետությունը: «Ազգային» օրվա կապակցությամբ հանդիսություններ են կազմակերպվել ինչպես Իսրայելում, այնպես էլ Իսրայելի օտարերկրյա ներկայացուցչություններում: Այդ հանդիսավոր օրը մայիսի 16-ին կազմակերպված ընդունելությամբ նշել է նաեւ Թուրքիայում Իսրայելի դեսպանությունը: Սակայն ընդունելությանը, ինչպես գրում է «Դունիա բուլթենի» կայքէջը, ի տարբերություն նախորդ տարիների, չի մասնակցել վարչապետ Էրդողանի կառավարության ոչ մի նախարար: Դեսպան Գաբիլեւին դրա առնչությամբ ասել է. «Մենք բոլորին հրավիրել էինք: Ըստ երեւույթին դա (բոյկոտը) երկու երկրների փոխհարաբերություններում տիրող իրավիճակի արտացոլումն է»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4