«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Արգենտինայի նախագահական նստավայրում երկրի նախագահ Քրիստինա Ֆերնանդես Կիրշները մայիսի 16-ին ընդունել է հովվապետական այցով Բուենոս Այրեսում գտնվող Գարեգին Բ-ին:Հանդիպման ժամանակ Արգենտինայի նախագահը բարձր է գնահատել հայերի դերը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում, ինչը, ըստ նրա, ամենալավ կամուրջն է հայ-արգենտինական հարաբերությունների հետագա զարգացման համար: Գարեգին Բ-ն իր երախտագիտությունն է հայտնել Արգենտինայի ղեկավարին հայ համայնքի հանդեպ ջերմ վերաբերմունքի համար եւ հույս է հայտնել, որ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն: Նույն օրն կաթողիկոսը Բուենոս Այրեսի «Ավենիդա» դահլիճում տեղի ունեցած մշակութային հանդիսության ժամանակ «Սուրբ Էջմիածնի ասպետ» շքանշանն է շնորհել արգենտինահայ գործարար եւ բարեգործ, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ American International Airports ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին: Գարեգին Բ-ն ընդգծել է, որ Էռնեկյանը բազմաթիվ բարեգործություններ է արել Հայ եկեղեցու միջոցով ու նաեւ անուրանալի ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4