Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր աթոռից Աբգար վարդապետ Հովակիմյանը: Բուլղարիայի հայոց թեմի մամլո դիվանից տեղեկացանք, որ մայիսի 13-ին Հայր սուրբը ժամանել է Սոֆիա, որտեղ նրան դիմավորել են մեծ շուքով ու ջերմությամբ: Հենց օդանավակայանում Հայր Աբգարին ողջունել են Հայաստանի դեսպան Արսեն Սղոյանն ու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը:
Ի. Պ.