«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


ՀԱՅ ԲԱԶԿԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԵՑԻՆ ԱՆԹԱԼԻԱՅՈՒՄ

Անթալիայում անցկացված բազկամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մեծահասակների առաջնությունում հաջող ելույթներ ունեցան հայ բազկամարտիկները: Առաջնության պարգեւները վիճարկեցին 24 երկրների 367 մարզիկներ:

Ինչպես տեղեկացանք Հայաստանի բազկամարտի երիտասարդական ընկերակցության նախագահ Արտավազդ Նալբանդյանից, Հայաստանն այդ առաջնությունում ներկայացրին 16 բազկամարտիկներ: Գերազանց հանդես եկավ մեծահասակների մրցաշարի մասնակից Վլադիմիր Մնացականյանը (70 կգ): Ձախ ձեռքով մրցաձեւում հաղթելով մրցակիցներին, Վլադիմիրը եզրափակիչում պարտության մատնեց նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Վորոնեցկուն եւ 3-րդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Իրենց ելույթներով գոհացրին նաեւ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը մասնակցած իջեւանցի բազկամարտիկներ, եղբայրներ Դերենիկ եւ Արման Ստեփանյանները: Դերենիկը մինչեւ 65 կգ քաշայինների մրցավեճում թե աջ, թե ձախ ձեռքով մրցաձեւերում հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ պարտվեց ռուսաստանցի Սոսլան Ախպոլովին եւ արժանացավ արծաթե մեդալների: Իսկ Արմանը մինչեւ 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով մրցաձեւում գրավեց 3-րդ տեղը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4