«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


ՀԱՎԱՔԸ ԿԱՎԱՐՏՎԻ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ԽԱՂՈՎ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները երեկ երկօրյա ուսումնամարզական հավաք են սկսել Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Ազգային հավաքականը նախապատրաստվում է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ընտրանու հետ կայանալիք ընտրական մրցախաղին, իսկ երիտասարդականը հունիսի 7-ին Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումով մեկնարկելու է Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում:

Այս հավաքին ազգային եւ երիտասարդական հավաքականների գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանն ու Ռաֆայել Նազարյանը հրավիրել են միայն Հայաստանում հանդես եկող ֆուտբոլիստների: Ազգային հավաքականի կազմում հավաքին մասնակցում են «Փյունիկից», «Միկայից», «Ուլիսից», «Բանանցից» եւ «Իմպուլսից» հրավիրված 13 ֆուտբոլիստներ: Երիտասարդական հավաքական են հրավիրվել «Փյունիկի», «Բանանցի», «Գանձասարի», «Միկայի» եւ «Արարատի» 23 ֆուտբոլիստներ: Հավաքը կավարտվի այսօր ժամը 18-ին կայանալիք ազգային եւ երիտասարդական հավաքականների հանդիպումով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4