«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴ Է

Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության ավարտական տուրից առաջ Էլինա Դանիելյանը հավակնում է մրցանակային տեղի: 10-րդ տուրում հաղթելով Նադեժդա Կոսինցեւային, Դանիելյանը 7,5 միավորով ընթանում է 3-րդ տեղում: 8,5 միավորով առաջատարը Վիկտորիա Չմիլիտեն է, որը հաղթեց Քեթեւան Արախամիային: 8 միավորով 2-րդ տեղում է Անտոանետա Ստեֆանովան, որը պարտության մատնեց Կատերինա Լահնոյին:

Հայ շախմատիստուհիներից 2-րդ արդյունքն ունի Լիլիթ Մկրտչյանը, որը հաշտություն կնքելով Մարիա Մանակովայի հետ, վաստակեց 6 միավոր: 5-ական միավոր ունեն Մարիա Գեւորգյանը, Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը: Այս եռյակից 10-րդ տուրում հաղթեց միայն Գեւորգյանը, իսկ Գալոյանն ու Աղինյանը պարտվեցին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4