«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄՈՏ Է ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Կիրիշիում ավարտին է մոտենում «Աշխարհի երիտասարդ աստղեր» շախմատի միջազգային 9-րդ մրցաշարը: Ավարտական երկու տուրերից առաջ ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Գրիգորյանը 6,5 միավորով ռուսաստանցի Յուրի Ելիսեեւի հետ գլխավորում է աղյուսակը:

Կարենն անհաջող սկսեց մրցաշարըՙ մեկնարկում պարտվելով ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյին: Դա նրա առաջին եւ առայժմ միակ պարտությունն է: Դրանից հետո 16-ամյա հայ շախմատիստը բռնեց վերելքի ուղին: Վերջին 4 տուրերում նա վաստակեց 3 միավոր: Կարենը հաղթեց ռուսաստանցի Վասիլի Ուսմանովին ու ադրբեջանցի Զաուր Մամադովին, հաշտություն կնքեց ադրբեջանցի Ուլվի Բաջարանիի եւ Անդրեյ Ստուկոպինի հետ:

Վերջին 2 տուրերում Գրիգորյանը մրցելու է թուրքմեն Յուսուպ Աթաբաեւի եւ իր գլխավոր հակառակորդ, ռուսաստանցի Յուրի Ելիսեեւի հետ: Հենց վերջինիս հետ մրցավեճն էլ վճռորոշ կլինի առաջին տեղի համար մղվող պայքարում: Առաջատարներին մեկական միավոր են զիջում Յուսուպ Աթաբաեւը, Կիրիլ Ալեքսեենկոն, Մակսատ Աթաբաեւն ու Ուլվի Բաջարանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4