«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականին չհաջողվեց Դեւիսի գավաթի խաղարկության 2-րդ խմբի ուղեգիր նվաճել: 3-րդ խմբի C ենթախմբի առաջին խաղում 2-1 հաշվով հաղթելով Վրաստանի հավաքականին, մեր թենիսիստները հաջորդ հանդիպումը նույնպիսի հաշվով տանուլ տվեցին Չեռնոգորիայի թիմին: Մեր հավաքականում կրկին լավագույնը էստոնացի Դանիլ Պրոսկուրան էր, որը մենախաղում հաղթեց Լյուբոմիր Չելեբիչին (7-6, 6-2): Իսկ ահա Խաչատուր Խաչատրյանը Գորան Տոսիչից պարզապես ջախջախիչ պարտություն կրեց (0-6, 0-6): Զուգախաղում Չելեբիչն ու Տոսիչը պարտության մատնեցին Պրոսկուրա-Խաչատրյան զույգին ու շահեցին հանդիպումը:

Ավարտական հանդիպումը մեր թենիսիստներն անցկացրին D խմբում 2-րդ տեղը գրաված Իսլանդիայի հավաքականի հետ ու հաղթեցին 2-1 հաշվով: Կրկին Պրոսկուրան իր բարձրության վրա էր, որը մենախաղում հաղթեց Ջոն Աքսել Ջոնսոնին (6-1, 6-0): 2-րդ մենախաղում Թորգոմ Ասատրյանը 0-6, 4-6 հաշվով զիջեց Առնար Սիգուրդսոնին: Զուգախաղում Պրոսկուրան եւ Խաչատրյանը հաղթեցին Ջոնսոն-Սիգուրդսոն զույգին (2-6, 6-3, 6-1): Մեր հավաքականը նորվեգացիների հետ բաժանեց 5-6-րդ տեղերը: Իսկ 2-րդ խմբի ուղեգիր նվաճեցին Թուրքիայի եւ Մոլդովայի հավաքականները: Թուրքերը 2-0 հաշվով առավելության հասան մակեդոնացիների նկատմամբ, իսկ մոլդովացիները հաղթեցին Չեռնոգորիայի հավաքականին (2-1):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4