Այսօր Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի հանրապետության մշակույթի նախարարությունների միջեւ 2011-2013 թթ. մշակութային համագործակցության համաձայնագիր կստորագրեն երկու երկրների մշակույթի նախարարները: Հայաստան ժամանած Բելառուսի պաշտոնական պատվիրակությունը հանդիպումներ կունենա մեր երկրի պաշտոնատար անձանց հետ: Իսկ երեկոյան ժամը 19-ին Մոսկվայի տանը բելառուսական ֆիլմերի ցուցադրությամբ կմեկնարկեն Բելառուսի մշակույթի օրերը:
Մ.Մ.