Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արման Հովսեփյանը ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում կայացած մենամարտում արդեն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է մեքսիկացի Արթուր Բրամբիլյուին:
Արման Հովսեփյանը 25 տարեկան է, ծնվել է Երեւանում, ներկայումս բնակվում է Մոսկվայում: Պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 12 մենամարտերից 11-ում նա հաղթել է, մեկումՙ պարտվել: Արմանը հանդես է գալիս կիսամիջինքաշային կարգում: Նա 5-րդ մենամարտն անցկացրեց ԱՄՆ-ում: