«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#88, 2011-05-17 | #89, 2011-05-18 | #90, 2011-05-19


ՀԱՂԹՈՂԻՆ ԿԱՆՎԱՆԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ

Կիրիշիում ավարտին է մոտենում «Աշխարհի երիտասարդ աստղեր» շախմատի միջազգային մրցաշարը: Նախավերջինՙ 10-րդ տուրում մրցաշարի առաջատարներ Կարեն Գրիգորյանն ու Յուրի Ելիսեեւը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ: Կարենը ոչ-ոքի ավարտեց պարտիան թուրքմեն Յուսուպ Աթաբաեւի հետ, իսկ Ելիսեեւը միավորը կիսեց Ալեքսեյ Գոգանովի հետ մրցավեճում: Առաջատարները վաստակեցին 7-ական միավոր:

Մրցաշարի հանգուցալուծումը կտրվի ավարտական տուրում Գրիգորյանի եւ Ելիսեեւի միջեւ կայանալիք պարտիայում: Վճռորոշ այդ մրցախաղի հաղթողն էլ կարժանանա գլխավոր մրցանակին: Իսկ ոչ-ոքի արդյունքի դեպքում նրանց կարող է միանալ Կիրիլ Ալեքսեենկո-Ալեքսեյ Գոգանով մրցավեճում հաջողության հասած շախմատիստը: Երկու շախմատիստներն էլ ավարտական տուրից առաջ 6,5-ական միավոր ունեն: 10-րդ տուրում Ալեքսեենկոն հաղթեց Աննա Ստյաժկինային, որը կես միավորով Վլադիսլավ Սմիռնովի հետ եզրափակում է աղյուսակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4