Ռուսաստանի հայերի միության ղեկավարությունը զարմանքով ընդունեց Regnum լրատվական գործակալության հայտարարությունը, թե Ռուսաստանի հայերի միությունը ծախսելու է 90 միլիոն դոլար Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչման համար: Regnum-ի այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Մենք ստիպված ենք հիշեցնել Regnum-ի ղեկավարությանը, որ սա առաջին անգամը չէ, որ գործակալությունը տարածում է չստուգված եւ իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններ, որոնցում հիշատակվում է Ռուսաստանի հայերի միությունը:
Պահանջում ենք հերքում տալ այս տարվա մայիսի 19-ին հրապարակված այս սխալ ինֆորմացիային, կարդում ենք ՌՀՄ հայտարարության մեջ: