Հայաստան ներկրվող գյուղտեխնիկան, դրա պահեստամասերը, պարարտանյութերը, թունաքիմիկատները կազատվեն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ): Լրագրողներին ներկայացնելով երեկ կառավարության ընդունած որոշումը ավելացված արժեքի հարկի փոփոխություններ կատարելու վերաբերյալ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտնեց, որ վերոնշյալ ապրանքները կազատվեն ԱԱՀ-ից եւ սահմանին, եւ ներքին շուկայում իրացման ժամանակ: Ըստ գյուղնախարարի, այս փոփոխությունը օրենքում պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ պետական աջակցության քաղաքականությամբ: Սերգո Կարապետյանի հավաստմամբ, դա կբերի նաեւ գյուղատնտեսության ոլորտում աշխուժացմանը, գների իջեցմանը, հնարավորություն կտա ոլորտում ներգրավվածներին թարմացնելու հին գյուղտեխնիկան: