«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2011-05-21 | #93, 2011-05-24 | #94, 2011-05-25


ԳՐԱՆՑՎԱԾ 108 ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԻՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԵԼ ԵՆ ԴԵՌԵՎՍ 42-Ը

Այսօր Հայաստանում գրանցված է 108 կարուսել, դրանցից 71-ը Երեւանում են, 6-ական` Վանաձորում ու Կապանում, 19` Գյումրիում: Կարուսելները տարեկան մեկ անգամ օրենքի պահանջին համապատասխան փորձաքննություն պետք է անցնեն, ու միայն դրական եզրակացություն ստանալուց հետո դրանք շահագործելու իրավունք է տրվում: Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը : Ընթացիկ ստուգումները, ըստ նրա, պետք է կատարի կարուսելը շահագործող կազմակերպությունը: Սակայն այս տարի գրանցված 108 կարուսելներից փորձաքննություն են անցել դեռեւս 42-ը, 23 կարուսել ուսումնասիրության ընթացքի մեջ է, իսկ 43 կարուսելի փորձաքննության ժամկետը դեռ չի եկել: «Հենարան» ակումբում Աշոտ Պետրոսյանը նշեց, որ այս տարվա փորձաքննության տվյալներն, անցյալ տարվա համեմատությամբ, ավելի գոհացուցիչ են: Մայրաքաղաքում ամենաբարվոք վիճակում են «Լունապարկի» ու «Մանկական երկաթուղու» կարուսելները, իսկ «Հաղթանակ» զբոսայգում, ըստ բանախոսի, կարուսելների փորձաքննությունը դեռ ընթացքի մեջ է. «Սակայն որոշներին արդեն իսկ տրվել է թերությունները վերացնելու հանձնարարություն»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4