«Հանրային ծառայության մասին» օրենքի եւ հարակից երկու օրինագծերում փոփոխությունների` երկրորդ ընթերցմամբ քննարկումը երեկ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ բուռն քննարկմանը չարժանացավ, քանի որ խմբակցությունների առաջարկները հիմնականում ընդունվել էին: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը գնահատեց` բոլոր առաջարկները քննարկվել են եւ, կարելի է ասել, եկել են 100-տոկոսանոց կոնսենսուսի, պատգամավորների մտահոգությունների մեծ մասը փարատված է: Անգամ հայտարարագրման խախտումները քննող էթիկայի հանձնաժողովի գործունեության կարգի սահմանումը չի վերապահվելու Հայաստանի նախագահին` մի մասը կսահմանվի օրենքով, մյուս մասը կսահմանի հանձնաժողովը: Մի խոսքովՙ այս փաթեթը այլեւս պայթունավտանգ չէ եւ երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ խնդիրներ չի հարուցի: