«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2011-05-21 | #93, 2011-05-24 | #94, 2011-05-25


ԿԲ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը մայիսի 24-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ ԿԲ 2011թ. առաջին եռամսյակի գնաճի հաշվետվությունը, ՀՀ ԿԲ 2011թ. մարտի 31-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաեւ ՀՀ ԿԲ 2010-2011 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Ֆուտբոլի արքաները» հուշադրամների շարքի «Պլատինի» հուշադրամի դիմերեսի եւ դարձերեսի ուրվագծերը:

Խորհրդի որոշմամբ լրացումներ եւ փոփոխություններ կատարվեցին «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների գործունեության ցուցանիշների ամփոփ գնահատականի (ՔԱՌԱՄԵԼՍ) հաշվարկման մեթոդաբանությունը» կանոնակարգ 3/08-ում:

Խորհուրդը որոշեց վերաձեւակերպել Վահրամ Պապոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 170, անհատ ձեռնարկատեր Վարդան Ղազարյան փոխանակման կետի արտարժույթի առուվաճառքի թիվ 657 եւ «ՖԱՍՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիաները: Ուժը կորցրած ճանաչվեցին «ՄԻՆԱՐՏ ԼԱՅՆ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 151 եւ «ԱԴԱԼԵՎ ՌԻԱ» ՍՊԸ-ի դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 14 լիցենզիաները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4