ՀՖՖ գործկոմի նիստի օրակարգի հարցերից մեկը կարգապահական կոմիտեի առաջարկն էր Արկադի Անդրեասյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու մասին: Հիշեցնենք, որ նման առաջարկի պատճառն Անդրեասյանի անվայելուչ պահվածքն էր, որը «Փյունիկի» հետ հանդիպման ընդմիջմանը հարվածել էր «Տոտալ ֆուտբոլի» լուսանկարիչ Աշոտ Առուշանյանին:
Քննարկելով կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի առաջարկը, գործկոմի անդամները, այդ թվում նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գտան, որ 10 խաղով Անդրեասյանին որակազրկելու որոշումն արդեն բավարար պատժամիջոց է, ուստի հարկ չկա նրան ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու: