«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2011-05-21 | #93, 2011-05-24 | #94, 2011-05-25


ՔՈԹԱՆՋՅԱՆԸ 2-ՐԴՆ ԷՐ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը հաջող հանդես եկավ Բեյրութում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում: 9 հնարավորից վաստակելով 7 միավոր, Քոթանջյանը գրավեց 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով հետ մնաց Ուզբեկստանը ներկայացնող Ալեքսեյ Բարսովից:

Քոթանջյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Նա հաղթանակներ տոնեց Սամիր Բոուի, Տալալ Աբասի, Հաթիմ Ալ Հադարանիի, Սրիրամ Ջհայի, Ֆրիդեման Բրոկի նկատմամբ, հաշտություն կնքեց Ալեքսեյ Բարսովի, Ֆայսալ Խայրալլահի, Կիրիլ Ստուպակի եւ Ֆարհան Մոհանադի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4