Կազանում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի եզրափակիչ մրցախաղի 5-րդ պարտիան էլ ոչ-ոքի ավարտվեց: Սպիտակներով խաղում էր Ալեքսանդր Գրիշչուկը: Մրցակիցները հաշտություն կնքեցին 39-րդ քայլին: Գելֆանդ-Գրիշչուկ մրցախաղի հաշիվը դարձավ 2,5-2,5:
Այսօր կկայանա մրցախաղի վերջին` 6-րդ պարտիան, որում սպիտակներով խաղալու է Բորիս Գելֆանդը: Եթե այդ պարտիան էլ ավարտվի ոչ-ոքի, ապա հաղթողը կորոշվի վաղն անցկացվելիք լրացուցիչ մրցախաղում: Սկզբում մրցակիցները կանցկացնեն արագ շախմատի 4 պարտիա, իսկ հարկ եղած դեպքում` նաեւ կայծակնային մրցախաղ: