«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2011-05-21 | #93, 2011-05-24 | #94, 2011-05-25


ՍԽԱԼ ՎԻՐԱՀԱՏԱԾ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Քրեական գործ է հարուցվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր սխալ վիրահատություն էին իրականացրել: 2011թ. մայիսի 10-ին եւ 11-ին մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա, Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011թ. մայիսի 3-ին` ժամը 10:30-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողներ բուժօգնություն տրամադրելու իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ` անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելով եւ 2004թ. ծնված, ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ եւ վիրահատման ենթակա Գ. Մովսիսյանի փոխարեն վիրահատարան են տեղափոխել վիրահատման ոչ ենթակա, 2006թ. ծնված, ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Ն. Դարբինյանին: Վերջինիս նկատմամբ անհիմն իրականացվել է բժշկական վիրահատական միջամտություն` Ն. Դարբինյանի առողջությանն անզգուշությամբ տեւական քայքայումով միջին ծանրության վնաս պատճառելով: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4