«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2011-05-24 | #94, 2011-05-25 | #95, 2011-05-26


ԻՆՉԻ ՀԱՄԱՐ ԵՆ ԼԱՑՈՒՄ ԿԱՄ ԾԻԾԱՂՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի` ազատագրված տարածքներից ԼՂՀ ստորաբաժանումները դուրս բերելու վերաբերյալ ադրբեջանական կողմից շրջանառվող լուրերի վերաբերյալ հարցին, այդպիսի լուրերը ծիծաղելի համարեց: Նա նշեց, որ Ադրբեջանը պետք է համակերպվի այն մտքին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշի ԼՂՀ ժողովուրդը` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ, հենց դրան են վերաբերում բանակցությունները, Ադրբեջանի ղեկավարությունն էլ իր հանրային կարծիքը դրան պետք է պատրաստի. «Իսկ թե ինչի՞ համար են լացում կամ ծիծաղում Ադրբեջանում... Չեմ կարծում, թե նույնպես ծիծաղելի կարող են լինել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, միջնորդ եռանախագահող երկրների կամ Եվրոմիության ղեկավարների համար. իրենց կողմից հնչեցված առաջարկները, հայտարարությունները` ռազմատենչ հռետորաբանության եւ կեցվածքի, հրադադարի ամրապնդման եւ դիպուկահարներներին դուրս բերելու մասին Ադրբեջանում ոչ միայն արհամարհվում, այլեւ ծաղրանքի են ենթարկվում», նկատեց Հայաստանի արտգործնախարարը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4