Հունիսի 3-ից 4-ը անգլիալեզու «Russia Today» հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի «Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից 20 տարի անց» ֆիլմը, որի ուշադրության կենտրոնում Հայաստանի Հանրապետության նորագույն պատմությունն է:
Ըստ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայության, ֆիլմը սկսվում է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի դեպքերով, ներկայացվում են ղարաբաղյան հակամարտության դրդապատճառներն ու բանակցային գործընթացի ներկայիս փուլը:
Վավերագրական ֆիլմը պատմում է նաեւ 1915թ. Հայոց ցեղասպանության փաստի եւ հետեւանքների մասին: Ֆիլմում ներկայացվում են նաեւ Հայաստանի ձեռքբերումները քաղաքական եւ սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացում:
Ա. Հ.