Ինչպես տեղեկացրել էինք, կարգապահական կոմիտեի որոշմամբ «Գանձասարը» սեփական հարկի տակ կայանալիք առաջիկա 5 հանդիպումները պետք է անցկացներ առանց հանդիսականների: Այդ որոշումը հարուցել էր «Գանձասարի» ղեկավարության խիստ դժգոհությունը, որը սպառնացել էր թիմը հանել առաջնությունից:
Ստեղծված իրավիճակում գովելի նախաձեռնություն դրսեւորեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որն անձամբ մեկնեց Կապան եւ հանդիպեց «Գանձասարի» ղեկավարության ու ֆուտբոլասերների հետ: Ռուբեն Հայրապետյանը հանդիպման ավարտին հայտարարել է, որ «Գանձասարի» խաղադաշտի որակազրկումը կլինի պայմանական, ուստի թիմի հանդիպումներին կարող են ներկա գտնվել ֆուտբոլասերները: Նա նաեւ զգուշացրել է, որ եթե Կապանի մարզադաշտում պատշաճ կարգուկանոն չլինի ու ֆուտբոլասերները կրկին իրենց անվայելուչ վարքագծով աչքի ընկնեն, ապա նախկին որակազրկումն ուժի մեջ կմտնի: