Չեխիայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաղթարշավն է շարունակում Վիգեն Միրումյանը: 4-րդ տուրում նա սեւերով հաղթեց Յացեկ Օրզեխովսկունՙ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: Հայ շախմատիստը 4 միավորով Արթուր Ջակուբիեցի եւ Վիկտոր Դմիտրենկոյի հետ գլխավորում է աղյուսակը: Ջակուբիեցը հաղթեց Իգոր Գազիկին, իսկ Դմիտրենկոն պարտության մատնեց Ստանիսլավ Կոլարին: 5-րդ տուրում Միրումյանը սպիտակներով կմրցի Ջակուբիեցի հետ: