Երեկ Կազանում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների եզրափակիչ մրցախաղի վերջին` 6-րդ պարտիան: Իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդին հաջողվեց սպիտակներով 35-րդ քայլին հաղթանակ տոնել Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Այսպիսով, 3,5-2,5 հաշվով շահելով մրցախաղը, Բորիս Գելֆանդը դարձավ 8 ուժեղագույն գրոսմայստերների միջեւ Կազանում անցկացված հավակնորդների մրցաշարի հաղթող: Նա իրավունք ստացավ շախմատային թագը վիճարկելու աշխարհի ներկայիս չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ: Այդ մրցախաղը նախատեսված է հաջորդ տարվա սկզբին` Լոնդոնում: