«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2011-05-25 | #95, 2011-05-26 | #96, 2011-05-27


ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԿԲԵՌՆԱԹԱՓՎԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ

Կառավարության որոշմամբ, հիմք ընդունելով Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երեւանի քաղաքապետարանի եւ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երեւանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը երեկ մի շարք տարածքներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի նկատմամբ ճանաչվեց բացառիկ, գերակա հանրային շահ: Ծրագրի իրականացումը կնպաստի Երեւանի կենտրոնը բեռնաթափելու խնդրին` Արտաշատի խճուղին միացնելով Աշտարակի խճուղուն, ինչպես նաեւ մայրաքաղաքը մարզերին կապելու քաղաքականության զարգացմանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Ասիական զարգացման բանկի ստորագրած պայմանագիրն անհրաժեշտ է արագ ընթացակարգով վավերացնել, որպեսզի գերակա շահ ճանաչված գործընթացը սկսի իրագործվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4