Ս.թ. հունիսի 1-ին իր գործունեությունը կսկսի Յունիբանկի «ԿԻՆՈՆԱԻՐԻ» նորաբաց մասնաճյուղը, որը գտնվում է նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենքի տարածքում` ք.Երեւան, Մաշտոցի պող. 50 հասցեում: Հեռ.` (37410) 54-63-91: Հիշեցնենք, որ մասնաճյուղ բացելու նպատակով, Յունիբանկը նախկին «Նաիրի» կինոթատրոնի տարածքում վարձակալել է 299 քառ. մետր մակերեսով հատված:
«ԿԻՆՈՆԱԻՐԻ» մասնաճյուղը կիրականացնի հաճախորդների` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, բանկային համալիր սպասարկում երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9:15-ից մինչեւ 17:00-ն:
Յունիբանկի կողմից ռազմավարության գերակա ուղղություն ընդունված մանրածախ բանկային բիզնեսի զարգացումը պահանջում է լայն մասնաճյուղային ցանցի առկայություն` մեծ թվով հաճախորդների որակյալ եւ արագ սպասարկման նպատակով: Հայաստանի խոշոր քաղաքներում եւ Երեւանի յուրաքանչյուր վարչական շրջանում մեկ կամ մի քանի սպասարկման կետեր բացելով, Յունիբանկը հաճախորդների համար ապահովում է բանկային ծառայությունների առավելագույն հասանելիություն եւ ընձեռում ,տան մոտ հարմարավետ սպասարկվելու հնարավորություն: Ներկա դրությամբ Յունիբանկի մասնաճյուղերի ընդհանուր քանակը կազմում է 36: