«Լոս Անջելեսի Կոլումբիա համալսարանաի Հայոց լեզվի եւ մշակույթի ուսումնասիրության բարեկամները» կազմակերպության համահովանավորությամբ եւ Գլենդեյլի հանրային գրադարանի կազմակերպությամբ հունիսի 5-ին տեղի է ունենալու դասախոսության եւ ներկայացման յուրահատուկ մի միջոցառում, որի ընթացքում երաժշտագետ եւ երգահան դոկտ. Վաչե Շարաֆյանը, որ ներկայիս հրավիրված է հայկական երաժշտություն դասավանդելու ԼԱՀԿ-ում, անդրադառնալու է հայկական մշակույթում օպերային արվեստի զարգացման փուլերին (Չուխաջյան, Տիգրանյան, Սպենդիարյան) եւ կենտրոնանալու է առավելապես այդ շարքի նորագույն ստեղծագործությանՙ իր կողմից վերջերս ամբողջական տեսք ստացած «Աբգար թագավոր» օպերային, հիմնվածՙ Գուրգեն Խանջյանի, Արտաշես Արամի եւ Վիգեն Չալդրանյանի լիբրետոյի վրա: Թեման քննարկում է հայերի քրիստոնեության ընդունման առաքելական բնույթը ըստ պատմահայր Մովսես Խորենացու այն հաղորդման, որ պետք է կապ գոյություն ունենա Թադեւոս առաքյալի հայաստանյան առաքելության եւ Քրիստոսի եւ Եդեսիո թագավոր Աբգարի միջեւ կայացած համաձայնության: Ներկայացվելու են հատվածներ օպերայից:
Դոկտ. Շարաֆյանը Երեւանի կոնսերվատորիայի 1990 թվականի շրջանավարտներից է: Արժանացել է մի շարք միջազգային մրցանակների (Մոսկվայում, Նյու Յորքում): Մ. Նահանգներում նրա ստեղծագործությունները կատարվել են «Կառնեգի հոլում», Բարքլիի Կալիֆոռնիա համալսարանում, Ստանֆորդ համալսարանում եւ Չիկագոյի Սիմֆոնիկի համագործակցությամբ «Օրքեստրա հոլում»:
Հ. Ծ.