ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը կոչ է արել շուտափույթ լուծում տալ ղարաբաղյան հակամարտությանը. «Անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորում, եւ այդ ուղղությամբ արդյունքներ են ակնկալվում», ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ այս լուրը հայտնելիս որպես աղբյուր նշում էին երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին ադրբեջանական տեսակետները: