«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#98, 2011-05-31 | #99, 2011-06-01 | #100, 2011-06-02


ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵՑ

Հնդկաստանում ընթացող շախմատի մրցաշարի 5-րդ տուրում էլ Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց հնդիկ Սվայանգսու Սաթյապռաջիանի հետ: 5 տուրից հետո Պետրոսյանը վաստակած 4 միավորով ընթանում է 16-րդ տեղում: Առաջատարը հնդիկ գրոսմայստեր Մագեշ Պանշանաթանն է, որը 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ պարտության մատնելով Էնամուլ Հուսեյնին: 4,5-ական միավորով առաջատարին հետապնդում են Սթանուն, Պրասադ Արունը եւ Աբհիջեթ Գուպտան: 6-րդ տուրում Պետրոսյանը սեւերով կխաղա հնդիկ շախմատիստ Ադիթյա Ուդեշիի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4