«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2011-06-02 | #101, 2011-06-03 | #102, 2011-06-04


ԲԱՑՎԵՑ ԳԵՈՐԳԻ ՅԱԿՈՒԼՈՎԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Ազգային պատկերասրահում երեկ բացվեց ճանաչված նորարար նկարիչ, ռուսական եւ հայկական բեմանկարչությունում կոնստրուկտիվիզմի հիմնադիրՙ Գեորգի Յակուլովի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Չորս սրահներում ցուցադրված էին նրա գեղանկարչական, գրաֆիկական, թատերական ձեւավորումների 86 նմուշներ (130 հավաքածուից): Այս ցուցադրությանը նախորդել է գիտահետազոտական աշխատանքՙ ուսումնասիրվել են նկարչի թանգարանում գտնվող բոլոր ստեղծագործությունները, ինչի արդյունքում կազմվել է Յակուլովի ստեղծագործությունների առաջին գիտական կատալոգը, որն ընդգրկում է 130 միավոր: Ցուցահանդեսից առաջ պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը ներկայացրեց այն երկու ալբոմները, որոնք նվիրվել են Յակուլովինՙ հեղինակությամբ Վիկտորիա Բադալյանի եւ Իրինա Բաղդամյանի: Յակուլովի ստեղծագործական ուղու մասին մանրամասներ ներկայացրեց արվեստաբան Երվանդ Տեր-Խաչատրյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4