«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2011-06-03 | #102, 2011-06-04 | #103, 2011-06-07


ՓԼՈՒԶՈՒՄ ԵՐԵՎԱՆ-ՔԱՋԱՐԱՆ-ՄԵՂՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարությունից, հորդառատ անձրեւների հետեւանքով հունիսի 5-ին, ժամը 15.30-ի սահմաններում խոշոր փլուզում է տեղի ունեցել Երեւան-Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 365-րդ կիլոմետրում: Ճանապարհաշինարարները նույն օրը երեկոյան ժամանակավոր ճանապարհ են բացել Մեղրի գետի ափի երկայնքով: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել այլընտրանքային շրջանցիկ` Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ճանապարով:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փլուզման պատճառած վնասի չափերը ճշտելու նպատակով տրանսպորտի եւ կապի նախարարությունը կազմել է համապատասխան հանձնաժողով, որը տեղում ուսումնասիրություններ է կատարում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4